BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Տաշիրը» կմնա իր տեղում

«Տաշիրը» կմնա իր տեղում
01.03.2013 | 01:01

Մայրաքաղաքում խոսակցություններ կան, թե «Տաշիր» առևտրային կենտրոնի տաղավարները տեղափոխվելու են «Դալմա մոլ» առևտրային կենտրոն, իսկ նախկին շենքում պետք է հյուրանոց կառուցվի: Լուրի իսկությունը պարզելու համար դիմեցինք առևտրային կենտրոնի ղեկավարությանը: Մեզ փոխանցեցին, որ դա իրականությանը չի համապատասխանում: Ավելին, որքան էլ մեծ լինի «Դալմա մոլը», հնարավոր չէ «Տաշիր» առևտրային կենտրոնի տաղավարներն այնտեղ տեղավորել, առավել ևս, որ նրանց «կարգավիճակն» այլ է, այստեղ «բրենդային» հագուստ է վաճառվում:
Ինչ վերաբերում է հյուրանոց կառուցելուն, «Տաշիրից» վստահեցրին` հյուրանոց կառուցելու նախագիծ անգամ չկա:
Նկատենք, որ նման անհանգստություն նաև «Տաշիր» առևտրային կենտրոնի աշխատողներն ունեն:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1856

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ